Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2009

Ծխախոտի «դատավարությունը»

Ծխախոտի «դատավարությունը»

«Առողջապահություն» հանդեսը շատ անգամ է անդրադարձել ծխելու վնասակարության հարցին, տպագրելով բազմաթիվ հոդվածներ։ Գտնում ենք, որ ձեր ուշադրությանը ներկայացվող` ուսուցչուհի Վիոլետա Ավետյանի հոդվածը ավելի շատ կհետաքրքրի մանկավարժներին և դեռահասներին, քանի որ այն ունի մեթոդական ու դաստիարակչական նշանակություն։

Ոտքի՛, դատարանն է գալիս։


Դատավոր.– Քննարկվում է դատական հայցն ընդդեմ Ծխախոտի, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի, այն է` «Վտանգավոր նյութերի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտումը, եթե դա մարդու առողջությանը կամ շրջակա (ներքին) միջավայրին էական վնաս պատճառելու վտանգ է ստեղծել»։ Մեղադրանքը ներկայացնելու համար խոսքը տրվում է պետական մեղադրողին։


Դատախազ.
– Ծխելը բազմաթիվ հիվանդությունների առաջացման, հաշմանդամության և մահվան պատճառ է դառնում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, 1990-ականների վերջերին ծխելու հետևանքով ամեն տարի 1,2 միլիոն մահվան դեպք է արձանագրվել։ Հակածխախոտային միջոցառումներ չձեռնարկելու դեպքում 2020-ին այդ ցուցանիշը կհասնի 2 միլիոնի (մահացության ընդհանուր թվի 20%-ը)։


Նիկոտինային թունավորման վտանգը բավականաչափ ծանոթ է։ Այն ամենամեծ վնասը հասցնում է ամենատարբեր տարիքային խմբերին՝ մանուկ և տարեց հասակում։ Ծխախոտը մեղադրվում է ներքին միջավայրն ապականելու և մարդու կյանքի տևողությունը 20 տարով կրճատելու մեջ։


Դատավոր («մեղադրյալին»՝ Ծխախոտին).– Դուք Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք։


Ծխախոտ.– Մասնակի։ «Ես» ծագումով հեռավոր Ամերիկայի բուսական թագավորությունից եմ։ 1550-ին Եվրոպա բերվեցի Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպան Նիկոյի կողմից։ Նրա անունով է կոչվում նիկոտինը։ «Ես» բարձր տեխնոլոգիական արտադրանք եմ։ Ծխելու պրոցեսում մեծ դեր է խաղում իմ նիկոտինը, որի փոքր չափաբաժինը խթանող հատկություն ունի, օգնում է օրգանիզմի ներքին հավասարակշռության պահպանմանը։ Թո'ղ օգտագործեն նիկոտինի փոքր պարունակությամբ ծխախոտ։ Օրինակ, Հնդկաստանում ծխելը համարվում է աստվածահաճո արարողություն։ Անգլիայի նախկին վարչապետ Չերչիլն ամբողջ կյանքում սիգար է ծխել և ապրել 91 տարի։ 2007թ. մարտին աշխարհի 50 երկրներ են մասնակցել սիգարների ամենամյա ցուցահանդեսին։


Դատախազ.– Հայտնի է նաև, որ ամբողջ կյանքում Չերչիլը հայկական կոնյակ է օգտագործել։ Սակայն գլխավորը ձեռնտու դեպքերի օրինակները չեն, այլ հակասությունների հայտնաբերումը։ Իսկ Կուբայում ստիպված են շնչել «թանկարժեք» ծուխը։


Վկա թոքաբան.– Որ ծխախոտը «մարդասպան է», վկայում է թոքերում օդը մաքրող ապարատի ներդաշնակ աշխատանքի խախտումը։ Այսպես, մարդու շնչուղիների լորձաթաղանթը ծածկված է թարթչավոր էպիթելով։ Թարթիչները լորձաթաղանթի մակերեսին տալիս են հացահատիկի ծածանվող դաշտի տեսք։ Նրանք լարված վիճակում հերթականությամբ թեքվում են առաջ և բրոնխներից դուրս հրում մանրագույն «աղբը» լորձի շերտով։ Այն դեպքում, երբ օդը շատ է կեղտոտված կամ վարակված մանրէներով, նրա խառնուրդների մեծ մասը թափանցում է թոքերի խորքը, այսպես կոչված` ալվեոլները։ Այս կառուցվածքների գործունեությունը ապահովում է արյունը և հյուսվածքները թթվածնով ապահովելու անհրաժեշտ մակարդակ, հավասարաչափ և ռիթմիկ սրտխփոց, գլխուղեղի բեղմնավոր աշխատանք և օրգանիզմում ընթացող այլ պրոցեսներ։ Արյան մեջ նիկոտինի ներմուծումը փոքրացնում է շնչափողում և բրոնխներում թարթիչների շարժունակությունը, շրջափակում նրանց էներգաապահովումը և առաջ է բերում ապաճում՝ ատրոֆիա։ Ընթանում է շնչափողի և բրոնխների ճաղատացում, որն էլ կտրուկ վատացնում է թոքերի ինքնամաքրման պրոցեսը։ Ծխախոտի ծխով ախտահարված թոքաբշտիկային մակրոֆագերը կորցնում են ուռուցքային բջիջները ճանաչելու և նրանց ոչնչացնելու հատկությունը։


Փաստաբան.– Հիվանդահարույց մանրէներ և անբնական բջիջներ հայտնաբերվու՞մ են չծխող մարդկանց օրգանիզմում։


Թոքաբան.– Չծխողների մոտ հստակ գործող պաշտպանական համակարգի շնորհիվ մանրէների քանակը պահպանվում է կրիտիկականից ցածր մակարդակի վրա։ Իսկ ծխողների օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ փոքր է։ Առողջ մարդու թոքաբշտիկների պատերը չեն թուլանում ամուր հիմնակմախքի շնորհիվ։ Թոքերի ուռուցքից մահացողների թիվը 10-15 անգամ բարձր է չծխողների համեմատ։


Վկա սրտաբան.– Ինֆարկտից խուսափելու համար պետք է դրսևորել ամուր կամք և հրաժարվել Ծխախոտից։ Ծխի մեջ առկա նյութերի ազդեցությամբ կարող է առաջանալ սիրտը սնող անոթների սպազմ։ Բացի դա, անցնելով արյան մեջ, նիկոտինը մեծացնում է թրոմբի առաջացման ռիսկը։ Սիրտը սնող անոթների սպազմը և թրոմբով դրանց խցանումը սրտամկանի ինֆարկտի պատճառ են դառնում։
 
Փաստաբան.– Իմ պաշտպանյալի նկատմամբ կատաղի պայքար է սկսվել Ֆրանսիայում, որտեղ ծխախոտի գինը թանկացել է` 3,9-ից հասնելով 5,4 եվրոյի։


Վկա թունաբան.– Որպեսզի իմանաք ծխողի, ինչպես նաև «պասիվ» ծխողի օրգանիզմի վրա իրական քիմիական ծանրաբեռնվածությունը, փորձեմ ներկայացնել ծխի մեջ առկա նյութերի գամման։ Ծխախոտի ծխի մեջ ավելի շատ է իզոպրենը, հենց այն, որից կաուչուկ են ստանում։ ճիշտ է, պոլիմերային աշտարակի համար 39 մգ/մ3-ը քիչ կլինի, սակայն թոքերի համա՞ր... Իզոպրենից հետո «սպանելու» հաջորդականությամբ գալիս է ացետոնը, իզոբութիլենը, բութեն 1-ը, տոլուոլը, պրոպիլենը և այլն։ Իսկական օրգանական քիմիայի գործարանային ծրագիր։ Ծխախոտում ամենավտանգավորը պոլոնիում ռադիոակտիվ տարրն է, որը չոր այրման ընթացքում, կուտակվելով թոքերում, հանգեցնում է թոքերի քաղցկեղի։


Փաստաբան.
– Բացի ծխախոտից, ներքին միջավայրը ապականելու այլ աղբյուրներ չկա՞ն։ Հայտնի է, որ մարդն ամեն օր ենթարկվում է 63 հազար քիմիական միացությունների ազդեցությանը։


Վկա փորձագետ.
– Ծխողները կանոնավոր, իսկ չծխողները volens-nolens՝ կամա-ակամա, իրենց թոքերն են մղում գարշելի հոտով շագանակագույն խեժը, որի մեջ կան թունավոր և խիստ թունավոր քիմիական հարյուրավոր միացություններ։


Ծխախոտի դեմ պայքարը սկսվել է նրան Եվրոպա բերելու առաջին իսկ օրվանից։ Անգլիայում ծխողներին գլխատում էին։ Ուրբանոս 6-րդ պապը, որ ծխելու մոլություն ուներ, անաթեմայի՝ նզովքի ենթարկվեց։ Ռուսական Միխայիլ ցարը պատժում էր ծխողներին և պետականացնում նրանց ողջ կայքն ու կալվածքը։


Գիտակցելով առողջապահական, սոցիալական, բարոյական, մշակութային անփոխարինելի կորուստները, կարևորվում է 2004թ.-ին Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի ընդունումը։ Ծրագրի արդյունքներից է, օրինակ,ծխախոտի տուփի վրա առողջապահության նախարարության նախազգուշացումը։


Դատախազ.
– Այս իրեղեն ապացույցը մեկ անգամ ևս հաստատում է Ծխախոտի վնասակար ազդեցության մասին ծխողի և նրան շրջապատողների առողջության վրա։


 Վկա քիմիկոս.– Վատ սովորույթը հաճախ օգնում է։ Օրգանական սինթեզի ձեռնարկի հեղինակ, գերմանացի Լ. Գատերմանը խորհուրդ է տալիս ծխել սինիլային թթվի և ցիանամիդի հետ փորձ անելիս, քանի որ ծխախոտի ծխի համը փոխվում է նյութերի նույնիսկ չնչին քանակների առկայության դեպքում։ Հայտնի է նաև, որ մարդը ծխում է քունը հաղթահարելու համար։


Փաստաբան.
– Վերջապես հայտնվեց պաշտպան վկա, որը նշեց ծխախոտի օգտագործման արդյունավետությունը։ Կարելի է օգտագործել նիկոտինի փոքր պարունակությամբ ծխախոտ։


Դատախազ.– Յուրաքանչյուր ծխող անձամբ իր համար որոշում է նիկոտինի չափաբաժինը։ Ահա թե ինչու «թույլ» ծխախոտը ոչինչ չի տալիս մոլի ծխողին։ Նա, հակառակ իր կամքին, կմեծացնի ծխախոտի գլանակների քանակը։


Փաստաբան.– Այդ դեպքում թող օգտագործեն Մանուկ Սարգսյանի ստեղծած գրաֆիտե ինքնավառվող ծխախոտը, որը ո'չ համ ունի, ո'չ հոտ։ Մոլի ծխողների մոտ ծխելը մեծ հետք է թողնում հիշողության մեխանիզմում, մտածողության, տրամադրության վրա։


Վկա ակնաբույժ.– Ծխելը բացասաբար է անդրադառնում տեսողության վրա։ Դա հաստատում են ավելի քան հարյուրամյա դիտարկումները։ Մոլի ծխողների մոտ առաջանում է ծխախոտային ամբլիոպիա՝ կարմիր գույնի թյուրընկալում (կարմիր առարկաները դժգույն են երևում), փոքրանում է տեսողության սրությունը, տեսադաշտում հայտնվում են բծեր։ Ծխելը վատացնում է ռեակցիան «շարժողական» լուսային գրգիռների նկատմամբ։ Այն բացասաբար է անդրադառնում, օրինակ, տրանսպորտի վարորդների աշխատանքին, որոնց հաճախ վստահում ենք մեր կյանքը։ Իռլանդացի գիտնականների հորինած համակարգչին կից գործող փոքրիկ սարքը ցույց է տալիս ոչ միայն ծխախոտի խեժի, շմոլ գազի չափի, այլև՝ կյանքի տևողության կրճատման մասին տվյալներ։ 100 մարդուց 42-ը կարող է փրկվել, եթե չծխի։


Դատախազ.– Գործում նշված է, որ ծխողի կողմից չծխողի դեմքին արտաշնչած ծխի յուրաքանչյուր քուլա պարունակում է 70 մգ չոր մասնիկ և 23 միլիգրամ ածխածնի օքսիդ։


Դատավոր
.– Դատարանը լիովին ապացուցված է համարում Ծխախոտի «մեղավորությունը» մարդկային կյանքը կրճատելու և ներքին միջավայրին վնաս հասցնելու մեջ։ Ծխախոտի ծուխը կարելի է դիտել որպես դանդաղ ազդող թունավոր նյութ, որն աշխարհում ընդունում է 1,3 մլդ մարդ։ Դատարանը որոշեց Ծխախոտին դատապարտել ցմահ բանտարկության` հանուն առողջ ապրելակերպի։

Հեղինակ. Վիոլետա ԱՎԵՏՅԱՆ Վանաձոր, քիմիկոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...

Ուրոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու...

Սեքսոլոգիա
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...

Սրտանոթաբանություն Ցավ
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Երեք տարեկանի ճգնաժամը
Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...

Հոգեկան առողջություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ